կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
 Իսրայելական ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային ենթակառուցվածքները

Իսրայելական ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային ենթակառուցվածքները

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իրանական աղբյուրները հաստատում են, որ ժամեր առաջ իսրայելական 2  ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային  ենթակառուցվածքները, հրդեհը չեզոքացվել է։

Իսրայելական հարձակում է իրանակացվել նաև Ուրմիայի ռազմակայանի դեմ, հասցված վնասի չափի մասին տեղեկատվություն չկա։

Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Ղոմ նահանգում խոցվել է իսրայելական 3 ԱԹՍ։

Նեթանյահուն սպառնացել է, որ իսրայելական օդանավերը կհայտնվեն Թեհրանի երկնքում։

Արհեստածին Ադրբեջանի արտգործնախարարը վստահեցրել է իրանցի գործընկերոջը, որ իր պետության տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարձակումների նպատակով»։

  • Կիսվել: