ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իլոն Մասկը մեկնաբանել է իր և Google-ի համահիմնադիրներից մեկի կնոջ միջև սիրավեպի մասին լուրերը

Իլոն Մասկը մեկնաբանել է իր և Google-ի համահիմնադիրներից մեկի կնոջ միջև սիրավեպի մասին լուրերը

Wall Street Journal թերթը գրել էր Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինի ամուսնալուծության մասին, ընդգծելով, որ բաժանման պատճառը Բրինի կնոջ՝ Իլոն Մասկի հետ ունեցած կարճատև սիրավեպն է եղել։Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն անդրադարձել է իր և Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիկոլ Շենահանի միջև սիրավեպի մասին լուրերին՝ հայտերարելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ 
«Դա կատարյալ անհեթեթություն է, ոչ մի ռոմանտիկ բան չկա», - գրել է Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում։ Գործարարի խոսքով՝ Բրինն իր ընկերն է և իրենք վերջերս են միասին երեկույթի մասնակցել։ Նա նաև ընդգծել է, որ Շենահանին երեք տարվա ընթացքում տեսել է միայն երկու անգամ և երկու անգամ էլ իրենց հետ բազմաթիվ մարդիկ են եղել։

 

  • Կիսվել: