չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը. դեսպան

Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը. դեսպան

Հուսով ենք, որ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը թե՛ Հայաստանին, թե՛ Հայաստանից դուրս շուկաներին մատակարարելու համար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

«Ազատ առևտրային տնտեսական գոտիների համատեքստում կարծում ենք, որ եթե կարողանանք Իրանի «Արաս» առևտրատնտեսական գոտու և Մեղրու առևտրատնտեսական գոտու միջև կապն ամրապնդել, ապա սա ևս նոր հեռանկարներ կստեղծի տնտեսական նոր ձեռքբերումների համար:

Ինչ վերաբերում է տրանզիտի հարցերին, ապա եթե մենք կարողանանք բացել Ջուղայից մինչև Սև ծով հասնող երկաթգիծը, ապա սա ևս Հայաստանի համար տնտեսական նոր եկամուտ կստեղծի»,- ասել է դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում կա չիրացված պոտենցիալ, որը կարող է երկու երկրների համար նոր հեռանկարներ բացել:

  • Կիսվել: