կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իլոն Մասկը հերքել է տեղեկությունն այն մասին, որ կախվածություն ունի թմրանյութերից

Իլոն Մասկը հերքել է տեղեկությունն այն մասին, որ կախվածություն ունի թմրանյութերից

Tesla-ի եւ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մակը X սոցցանցի իր էջում հերքել է տեղեկությունն այն մասին, որ թմրամիջոցներ է օգտագործում։

«Ռոգանի հետ այն մեկ «մուխից» հետո ես համաձայնել եմ, ՆԱՍԱ-ի խնդրանքով, 3 տարի ենթարկվել թմրանյութերի ընտրանքային թեստավորման։ Ոչ մի թմրանյութ կամ ալկոհոլ չի հայտնաբերվել, անգամ հետք չի եղել»,- գրել է գործարարը։

Հունվարի 7-ին The Wall Street Journal-ը գրել էր, որ Tesla-ի եւ SpaceX-ի տնօրենների խորհրդում կարծում են, որ Մասկը թմրանյութեր է օգտագործում, ինչպես նաեւ զգուշանում են, որ դա կարող է անդրադառնալ նրան պատկանող ակտիվների ճակատագրի վրա։

Գործարարի հնարավոր հակումն արգելված նյութերի հանդեպ կարող է սպառնալիքի տակ դնել SpaceX-ի հետ բազմամիլիոնանոց պետական պայմանագրերի կնքումը։ Գործարարի փաստաբան Ալեքս Սփիրոն նշել է, որ գործարարը մշտապես արյան մեջ թմրանյութերի պարունակության ստուգում է անցնում։ Նրա խոսքով՝ միլիարդատերը ոչ մի անգամ չի տապալել այդ ստուգումները։ 

  • Կիսվել: