կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իլոն Մասկը 2023 թվականին վաստակել է 95,4 մլրդ դոլար

Իլոն Մասկը 2023 թվականին վաստակել է 95,4 մլրդ դոլար

Իլոն Մասկը 2023 թվականին վաստակել է 95,4 մլրդ դոլար։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։ 

Ինչպես նշում է գործակալությունը, Մասկը շարունակում է գլխավորել աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակը, դրան նպաստել է նրա SpaceX և Tesla ընկերությունների հաջողությունը:

Bloomberg-ի տվյալներով՝ 500 ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կապիտալը 2023 թվականին աճել է 1,5 տրիլիոն դոլարով։  Amazon - ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այս տարի իր կարողությունն ավելացրել է ավելի քան 70 մլրդ դոլարով, իսկ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 80 մլրդ դոլարով:

  • Կիսվել: