Ծանր հիվանդը, որին տեղափոխում էր վթարի ենթարկված շտապ օգնության մեքենան, մահացել է
Վանաձորում վթարի ենթարկված շտապօգնության մեքենա երթևեկել է միացված շչակով ու փարոսիկներով, այն ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։
ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայությունից հայտնում են՝ դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։
«Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում»,-նշում են ծառայությունից։


