շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իլոն Մասկին կասկածում են թմրանյութ օգտագործելու մեջ

Իլոն Մասկին կասկածում են թմրանյութ օգտագործելու մեջ

Tesla-ի և SpaceX-ի տնօրենների խորհուրդը կարծում է, որ այդ ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը թմրանյութեր է օգտագործում, ինչպես նաև մտավախություն ունի, որ դա կարող է ազդել իր ակտիվների ճակատագրի վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Աղբյուրը նշում է, որ կազմակերպությունները մտահոգված են Մասկի «հակասական հայացքներով և սադրիչ գործողություններով»։ Ընկերության նախագահները ենթադրել են, որ Իլոն Մասկը թմրանյութ է օգտագործում, սակայն դրա մասին ապացույցներ չեն ներկայացրել:

Հաղորդվում է, որ Մասկի հնարավոր կախվածությունը ապօրինի նյութերից կարող է վտանգել SpaceX-ի հետ բազմամիլիոնանոց պետական ​​պայմանագրերը։ Սակայն Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոն վստահեցրել է, որ գործարարը պարբերաբար արյան մեջ թմրանյութերի առկայության ստուգում է անցնում։ Փաստաբանի խոսքով՝ Մասկը երբեք չի ձախողել այդ ստուգումները։

  • Կիսվել: