շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մխիթար Հայրապետյանը ընդունել է «Google» ընկերության պատվիրակությանը

Մխիթար Հայրապետյանը ընդունել է «Google» ընկերության պատվիրակությանը

ՀՀ կառավարության և «Google» ընկերության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Իր խոսքում նախարարը անդրադարձել է ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին, քննարկել թվայնացման, արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:

  • Կիսվել: