Հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ կսկսվեն Նալչիկի ու Երևանի միջև
՛՛Ուրալյան ավիաուղիներ՛՛ ընկերության ինքնաթիռները հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ են սկսում Նալչիկի (Կաբարդինո-Բալկարիա) եւ Երեւանի միջեւ, հայտնել է Նալչիկի օդանավակայանի ներկայացուցիչ Իսլամ Շոմախովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն հինգշաբթի օրերին:
Հաղորդվում է նաեւ, որ չվերթները կիրականացվեն Airbus A320 ինքնաթիռներով: