հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հստակեցվում են շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները

Հստակեցվում են շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ու ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին:

Օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել շրջիկ առևտրի հետ կապված իրավահարաբերությունները: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշումը և նշանով կահավորումն առաջարկվում է իրականացնել Կառավարության կողմից սահմանված կարգով: Միաժամանակ հստակեցվում են շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու կարգավորումները:

 

  • Կիսվել: