կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրդեհ՝ Գետափ գյուղում

Հրդեհ՝ Գետափ գյուղում

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 14։26-ին ահազանգ է ստացել, որ Գետափ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 17:57-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ)։

 

  • Կիսվել: