չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գավառի նախկին օդանավակայանի մոտ 1500 հակ անասնակեր է այրվել

Գավառի նախկին օդանավակայանի մոտ 1500 հակ անասնակեր է այրվել

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ օգոստոսի 23-ին՝ ժամը 19:32-ին, Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին՝ 00։44-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։

  • Կիսվել: