շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հրդեհ Երասխավան գյուղում

Հրդեհ Երասխավան գյուղում

Հունվարի 23-ին, ժամը 16։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երասխավան գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել` 17:56-ին: Մասամբ այրվել է անասնագոմի ծղոտե տանիքը (մոտ 15 քմ), մեկ հեծանիվ և 50 հավ։

 

  • Կիսվել: