հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է քաղաքացին վնասում «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը

Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է քաղաքացին վնասում «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին վնասում «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը։

«Տեսանյութից մի դրվագ եմ տեղադրում, որտեղ ինչ-որ մեկը կեսգիշերն անց 00:30-ի մոտակայքում երկար սպասելուց հետո, երբ տարածքում այլևս մարդ չկա, սկսում է «զբաղվել» Փակ շուկայի հարակից գետնանցումում տեղադրված վերելակով: Ամբողջական տեսանյութը (6 րոպե), հարակից նյութերով, QaylTech / ՔայլՏեքի կողմից ներկայացված վնասների գույքագրումով այսօր հանձնելու ենք իրավապահներին: Մնացածը ընթացքը ցույց կտա»,- հայտնել է նա։

  • Կիսվել: