ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այն բարեփոխումները, որ սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք․ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին

Այն բարեփոխումները, որ սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք․ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին

Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն քաղաքապետ Հայկ Մարությանին այն հնարավորության համար, որ նրա հետ համատեղ աշխատանք ենք իրականացրել: 3 տարիների ընթացքում սկսել ենք տարբեր բարեփոխումներ տարբեր ոլորտներում: Այն բարեփոխումները, որ սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք՝ ի բարօրություն Երևան քաղաքի:

Շնորհակալ եմ ինձ վստահություն հայտնելու համար: Կարծում եմ, որ հնարավորություն կունենամ իրագործելու այն բոլոր ծրագրերը, որոնք ներառել ենք քաղաքական ծրագրում»,- իր ելույթում ասաց Սարգսյանը:

Նշենք, որ Մարությանի պաշտոնանկության օգտին «կողմ» էր քվեարկել ավագանու անդամներից 44-ը, «դեմ»՝ 10-ը։

  • Կիսվել: