ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց․ Երևանի քաղաքպետն է Հրաչյա Սարգսյանը

Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց․ Երևանի քաղաքպետն է Հրաչյա Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց: Ամփոփվեցին ավագանու արտահերթ նիստի շրջանակներում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։  

Մարությանի պաշտոնանկության օգտին «կողմ» էր քվեարկել ավագանու անդամներից 44-ը, «դեմ»՝ 10-ը։

 Ինչը նծանակում է, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ ընտրվեց 44 «կողմ» և 10 «դեմ» ձայներով:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն քաղաքապետ Հայկ Մարությանին այն հնարավորության համար, որ նրա հետ համատեղ աշխատանք ենք իրականացրել: 3 տարիների ընթացքում սկսել ենք տարբեր բարեփոխումներ տարբեր ոլորտներում: Այն բարեփոխումները, որ սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք՝ ի բարօրություն Երևան քաղաքի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: