Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 22 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի տարածքում մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտանության նախարարությունը:
«Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի վրա»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:



