կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է (լուսանկարներ)

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է (լուսանկարներ)

Հայաաստան համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Հայաստանում է:

Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ մեր վիրավոր տղաների կարիքները հասկանալու և հնարավորինս շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ լիարժեք և բնականոն կյանք:

Վերջերս Հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տանը բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը շուտով համալրվելու է նոր սարքավորումներով:

Այս ամենն իրականություն է դարձել Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների շնորհիվ:

  • Կիսվել: