շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

՛՛Մենք չենք կարող նստել և սպասել, որ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանը մեր դեմ՛՛։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 23-ին Ադայի համալսարանում կազմակերպված ՛՛СОР29 եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար՛՛ թեմայով միջազգային համաժողովում ունեցած ելույթում:

Նրա խոսքով՝ նշյալ երկրները դա անում են բացահայտ:

՛՛Նրանք դա անում են բացահայտ և ցուցադրաբար, և նույնիսկ փորձում են մեզ ինչ-որ բան ապացուցել այդ կերպ: Մենք չենք կարող պարզապես ձեռքերը ծալած նստել։ Մենք այդ դիրքորոշումը հստակ հասցրել ենք Հայաստանի կառավարությանը և կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք լուրջ սպառնալիք տեսնենք ինքներս մեզ համար, մենք ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել՛՛,-սպառնացել է Ալիևը:

  • Կիսվել: