կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ֆոնտանայի հետ ստորագրված պայմանագիրը վկայում է Իտալիա - Հայաստան բարեկամության մասին. իտալացի պատգամավոր

Ֆոնտանայի հետ ստորագրված պայմանագիրը վկայում է Իտալիա - Հայաստան բարեկամության մասին. իտալացի պատգամավոր

Իտալացի ժողովուրդը և հայ ժողովուրդը գնալով ավելի են մտերմանում, և նախագահ Ֆոնտանայի ստորագրած համաձայնագիրը դրա վկայությունն է։ Այս մասին ասել է Լեգա կուսակցության պատգամավոր, Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:
 
՛՛Իտալացի և հայ խորհրդարանականները, իրենց երկրների քաղաքացիների անմիջական արտահայտությունը, տարիներ շարունակ համագործակցել են բազմաթիվ հարցերի շուրջ։ Մենք շնորհակալ ենք Նախագահ Ֆոնտանային այս համագործակցությունը ավելի բարձր և առարկայական մակարդակի հասցնելու համար: Լուրը հասնում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման նախօրեին՝ այդպիսով ստանալով էլ ավելի մեծ նշանակություն՛՛,-նշել է նա։
 
 

  • Կիսվել: