շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել, հայտնում են ԱՆ-ից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ավարտական փուլում են արտահիվանդանոցային և մեկ ստացիոնար բաժանմունքների վերանորոգման և վերազինման աշխատանքները:

Նախարարին է ներկայացվել պացիենտներին տրամադրվող բուժօգնությունն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:

2023թ. տարեվերջին վերանորոգումից հետո գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքը:

Անահիտ Ավանեսյանը շրջայցի ընթացքում ևս մեկ անգամ կարևորեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատշաճ պայմանների ապահովումը` բացառելով կենտրոնում չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը:

  • Կիսվել: