Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում: Այս մասին նշված է ՀՑԹԻ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

«Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր այս ուղու ստեղծման և կայացման մեջ ներդրում են ունեցել»,- ասված է գրառման մեջ: