չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հոգատար և գրագետ վերաբերմունք տեսնելով՝ պացիենտները իրենք են կոտրում պոլիկլինիկական ծառայությունների վերաբերյալ արմատացած կարծրատիպերը․ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն

Հոգատար և գրագետ վերաբերմունք տեսնելով՝ պացիենտները իրենք են կոտրում պոլիկլինիկական ծառայությունների վերաբերյալ արմատացած կարծրատիպերը․ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն

Գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում առաջնային օղակի բուժհաստատությունները, որպես կանոն, մեծ վստահություն չեն վայելում։ Ի՞նչ է արվում այդ կարծրատիպը կոնտրելու և բնակչության շրջանում պոլիկլինիկաների նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ, InfoPort.am-ի «Առողջապահություն» խորագրի ներքո պատմել է Շիրակի մարզի առաջատար ամբուլատորիաներից մեկի՝ «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն  Դավիթ Դավոյանը։

-Պարոն Դավոյան, Դուք որպես առաջնային օղակի բուժհաստատության ղեկավար, ի՞նչ եք անում, որպեսզի կոտրեք պոլիկլինիկական ծառայությունների նկատմամբ հասարակության շրջանում արմատացած անվստահությունը:

- Այ՛ո, համաձայն եմ Ձեր դիտարկման հետ, հասարակության շրջանում կա այդպիսի կարծրացած մտածելակերպ և այդ մտածելակերպը կապված է ոչ վաղ անցյալի հետ, երբ առողջապահության ոլորտում հիմնական շեշտը դրված էր ստացիոնար բուժծառայությունների զարգացման վրա։ Սակայն այսօր կառավարությունը կարևորում է առաջնային բժշկական օղակի դերն ու նշանակությունը առողջության պահպանման գործում։ Պոլիկլինիկայի հիմնական առաքելությունը կայանում է մարդու առողջության մասին հոգածությունը։ Այդ նպատակով  կատարվում է բազմաթիվ սկրինինգային հետազոտություններ հիվանդությունների վաղ հայտնաբերման համար, քանզի ժամանակին սկսած բուժումը ավելի արդյունավետ է, քան հետագայում զարգացած հիվանդության հաղթահարումը։ Մեր պարտականությունների մեջ է նաև մտնում հիվանդությունների կանխարգելման նպատակով տարատեսակ պատվաստումները, հիվանդների դիսպանսեր հսկողությունը, հիվանդությունների բուժումը, մնացորդային երևույթների ճիշտ կառավարումը, բժշկական փորձաքննության պատրաստումը և այլն։  Ձեր նշած մտածելակերպը կոտրվում է, երբ բնակիչը տեսնում է հոգատար, բանիմաց բուժաշխատողի, նորագույն բժշկական սարքավորումներ, գրագետ, հոգատար վերաբերմունք։ Այս հարցում շատ կարևորում եմ բնակչության իրազեկումը անմիջական զրույցների և լրատվության  միջոցով։ Բուժծառայությունների որակի բարձրացման նպատակով կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ, վերապատրաստումներ, ինչպես նաև նոր բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել և ձեռք բերվում։ Բժշկագիտությունը դինամիկ զարգացող գիտություն է և պահանջվում է անընդհատ աշխատանք։ Բնակչությանը տեսնելով և հասկանալով սա՝ ինքը կկոտրի Ձեր նշած կարծրատիպը։ 

 -Խոսենք մատուցվող ծառայությունների մասին...

-«Բեռլին» պոլիկլինիկայում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ ընտանեկան բժշկություն, մանկաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, իմունոկանխարգելիչ , ընդհանուր վիրաբուժական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական,  տուբերկուլյոզային, ներզատաբանական, նյարդաբանական, լաբորատոր-ախտորոշիչ, ճառագայթային ախտորոշիչ , կլինիկական-դեղորայքային, ընդհանուր ստոմատոլոգիական:

 Նշված ծառայությունները մատուցվում են փորձառու, բանիմաց  բժիշկների կողմից։ Ես կարևորում եմ նաև միջին բուժանձնակազմի որակները ու կատարած աշխատանքը։

-Ինչու՞ ընտրել հենց «Բեռլին պոլիկլինիկաի» ծառայությունները, ո՞րն է պոլիկլինիկայի առանձնահատկությունը:

- Ընտրել «Բեռլին պոլիկլինիկան», որովհետև ասյտեղ կատարվող աշխատանքը մարդակենտրոն է, բժշկական ծառայություն մատուցող ավագ և միջին բոլոր բուժաշխատողները հավաստագրված են, հոգատար, մարդասեր, իրենց աշխատանքի նվիրյալներ են, պոլիկլինիկան ապահովված է լաբորատոր ախտորոշիչ, ֆիզիոթերապևտիկ, գործիքային բոլոր սարքավորումներվ, ունի շենքային ժամանակակից պահանջներին բավարարող պայմաններ։

-Ձեռքբերումներին զուգահեռ, բնական է, կան նաև խնդիրներ: Բուժհաստատությունում ծագած խնդիրների լուծման հարցում զգու՞մ եք պետական/մարզային իշխանությունների աջակցությունը:

-Աշխատանքի ընթացքում առաջացած առօրյա խնդիրները հեշտությամբ լուծվում են պոլիկլինիկայում աշխատող թիմի կողմից։ Բայց կան խնդիրներ, որոնք քննարկվում են մարզային կառույցների հետ։ Շիրակի մարզպետարանը՝ ի դեմս մարզի ղեկավարի, ամենօրյա ռեժիմով հետևում է կատարվող աշխատանքներին, քննարկվում, վերլուծվում են խնդիրները, առաջարկներին տրվում են հետևողական, համապարփակ լուծումներ։ Հանրապետական և մարզային կառույցները ավելի քան երբևէ բաց են ցանակցած աշխատանքային հարցի քննարկաման համար։ Դա այն ուղին է, որը տանում բարեփոխումների։

Ի ԴԵՊ. Մինչ հարցազրույցը մենք շրջեցինք պոլիկլինիկայում, հանդիպեցինք ծառայություններից օգտվող պացիենտների հետ։ 10-ամյա Ալեքսը, մեզ հատուկ խնդրեց պոլիկլինիկայի մասին «վատ բան չգրել»․ «Գիտեք ի՞նչ բարի բժիշկներ են էստեղ աշխատում»:

Բայց այսքանով Ալեքսը չավարտեց. «Բա երբ ա մեր պոլիկլինիկայի մասին գրվելու, իմ ասածները կգրեք չէ՞, ոնց մտնեմ նայեմ, մի հատ հեռախոսիս մեջ հավաքեք Ձեր կայքի անունը, ու ասեք, երբ կարամ նայեմ»։

  • Կիսվել: