երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը ծաղիկներ են խոնարհել Քաջարանում խորհրդային օդաչուների շիրիմին

ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը ծաղիկներ են խոնարհել Քաջարանում խորհրդային օդաչուների շիրիմին

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին ընդառաջ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջնագծի խմբի դիվանագետները և Ռուսական տան նախագծերի համակարգող Լ.Ա. Աղախանյանը ծաղիկներ են խոնարհել Խորհրդային օդաչուների շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս օդաչուների և հայրենիքի բոլոր զավակների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ կատարելով իրենց զինվորական պարտքը և զոհվեցին՝ պաշտպանելով հայրենիքը, հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:

՛՛Ավագ լեյտենանտ Կոնստանտին Սոկոլովը և լեյտենանտ Վադիմ Հասանովը վթարի են ենթարկվել 1941 թվականի օգոստոսին Քաջարան քաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ Անդրկովկասում ԽՍՀՄ օդային սահմանների պաշտպանության մարտական առաջադրանք կատարելիս՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: