հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Շնորհակալ եմ ռուսական կողմին ջերմ ընդունելության համար, անցնենք հարցերին․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին. Տեսանյութ

Շնորհակալ եմ ռուսական կողմին ջերմ ընդունելության համար, անցնենք հարցերին․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին. Տեսանյութ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարում է Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին այս միջոցառման հիանալի կազմակերպման համար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ողջունում եմ բոլորին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար»,- ասել է Փաշինյանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։

  • Կիսվել: