Հիմնանորոգվում է Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148կմ հատվածը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում են Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը:
՛՛Ծրագրով նախատեսված է կատարել հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե ծածկի, եզրաքարերի, արհեստական անհարթությունների տեղադրում, հենապատի նորոգում, ճանապարհի կահավորում և այլ աշխատանքներ։
Կապալառուն է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգման համար հատկացվել է 300 միլիոն ՀՀ դրամ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։