ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու եմ, անձնագիրս ճղեմ. քաղաքացին՝ վարչապետին
Infoport.am-ն արդեն գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում բուկլետներ է բաժանում և քաղաքացիների հետ խոսում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին:
Այդ ընթացքում վարչապետին մոտեցավ մի տղամարդ ու ասաց, որ երկուշաբթի գնալու է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվի ու պատռի անձնագիրը:
Փաշինյանը հետարքրքվեց, թե ինչն է զայրացրել քաղաքացուն: Նա նշեցկավարությունն իրեն կանգնեցրել է խնդրի առաջ: Նա նշեց, որ 60 հազար կիլոմետր հեծանվով անցել է, աշխարհի մասշտաբով որևէ հեծանվորդ նման բան չի արել, լրատվամիջոցներին դիմել է լուսաբանելու համար, սակայն փող են պահանջել իրենից:
Վարչապետը ցանկացավ իմանալ, թե ինչ է ուզում քաղաքացին. «Շատ լավ, 60 հազար կմ քշել եք, Հայաստանը ձեզ ինչո՞վ է նեղացրել, գումա՞ր եք ուզում»:
«Կիսաբաց լուսամուտները» սաղ խառնել ա, խայտառակ ձևով ա ցույց տվել, պլյուս մեր քաղաքապետը՝ սաղ խառնել են իրար: Ես հիմա երկուշաբթի կգնամ, քաղաքացիությունից կհրաժարվեմ»:
«Ի՞նչ ասեմ»,-ասաց Փաշինյանն ու հեռացավ:


