կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նոկաուտով հաղթել է Բալոգունին

ՀՀ քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նոկաուտով հաղթել է Բալոգունին

Ռուս բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը Երևանում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակում հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին։ Գասիևը մենամարտն ավարտել է 2-րդ ռաունդում՝ նոկաուտով վստահ հաղթանակով։

Այսպիսով, ռուս բռնցքամարտիկը դարձել է ծանր քաշային կարգում WBA Inter-Continental չեմպիոնական գոտու դափնեկիր։

Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում Մուրատ Գասիևը տարել է 30 հաղթանակ (որից 23-ը նոկաուտով) և մեկ պարտություն։

Բալոգունի համար սա առաջին պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այդ ամերիկացին ունեցել է 20 հաղթանակ (15-ը նոկաուտով)։

Հարկ է նշել, որ մենամարտից առաջ Մուրատ Գասիևի թիմին խնդրել են հանդերձանքի վրա կպցնել Ռուսաստանի դրոշը, սակայն նրանց թույլ են տվել նաև Օսեթիայի դրոշը թողնել:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկն օրերս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել և հաստատել հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

  • Կիսվել: