ՀՀ-ն վիրավոր զինվորների այրվածքների և վերքերի բուժման համար 70 % զեղչով տրանսպլանտներ կգնի
ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում «լավ լուր» է հայտնել:
«Իսլանդական «KERECIS» ընկերության հետ օրերս ձեռք բերված պայմանավորվածությամբ 70 % զեղչով Հայաստանին կտրամադրվեն հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական ձողաձկան (cod) կաշվից ստացած մաշկային տրանսպլանտներ՝ թշնամու կողմից վիրավորված զինվորների այրվածքների և այլ վերքերի բուժման համար։ 30 հազ․ սմ² մաշկային տրանսպլանտների զեղչված գինը կազմում է շուրջ 124 հազ․ ԱՄՆ դոլար, որը երկու օրում ընկերներիս ջանքերով հավաքվել և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի միջոցով արդեն փոխանցվել է։
Շնորհակալ եմ մասնավորապես՝
Կոտ դ'Ազուրի հայությունից, մոսկվայաբնակ ջավախեցի Տոնոյան եղբայրներից, Ջավախքի Բավրա համայնքի մեր հայրենակիցներից և այլ մի շարք այլ ընկերներից, որոնք չցանկացան իրենց անունը նշել»,-գրել է նա։



