շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող աշխատանքային խմբում քննարկվել են ճանապարհային քարտեզի նորացման հարցեր

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող աշխատանքային խմբում քննարկվել են ճանապարհային քարտեզի նորացման հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Կառավարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր:

Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

  • Կիսվել: