ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել․
Անի Քամալյանը՝ վարչական դատարանի դատավոր,
Շուշան Սվազյանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Ռուզաննա Ամիրջանյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։