շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականի առաջին ընկերական խաղում հյուրընկալվելիս պարտվեց Կոսովոյի ընտրանուն (2:5), գրում է armsport.am-ը:

Հանդիպման մեկնարկում Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց կոսովոցիների դարպասապահ Ամիր Սաիպին, մեկ գոլ էլ տուգանայինից կատարած փայլուն հարվածող հեղինակեց Էդուարդ Սպերցյանը, որը նրա համար 7-րդ էր ազգային հավաքականի կազմում։
Տանտերերը պատասխանեցին հինգ գոլով, որոնց հեղինակներն էին՝ Մերգիմ Վոյվոդան, Լումբարդ Դելովան, Լինդեր Էմերլահուն և Ալբիոն Ռահմանին, որը դարձավ դուբլի հեղինակ։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն արդեն երկրորդ խաղն անընդմեջ բաց է թողնում առնվազն հինգ գոլ։
 

Հիշեցնենք, որ մեր ընտրանին հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մայիսի 9-ին՝ Չեռնոգորիայի դեմ։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

  • Կիսվել: