շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինը կալանավորվեց

Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինը կալանավորվեց

Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր և բիզնես մարզիչ Արեգ Շչեպիխինին: Այս մասին հայտնում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նա մեղադրվում է ծայրահեղականության դրդման մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մաս) և սեռի, ռասայի կամ ազգության վրա հիմնված ատելություն հրահրելու մեջ (ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ):

Հաղորդվում է նաև, որ Շչեպիխինը մի քանի օր շարունակ իր սոցցանցերում էթնիկ հիմքով վիրավորանքներով, այդ թվում՝ Չեչնիայի բնակիչների հասցեին, տեսանյութեր է հրապարակել։

Արեգ Շչեպիխինին առևանգել են հունիսի 3-ի երեկոյան: Յարոսլավսկի երկաթուղային կայարանի հարևանությամբ հրապարակում մի քանի հոգի բռնել են նրան և խցկել Չեչնիայի իշխանությունների համարանիշներով սև «Մերսեդեսի» բեռնախցիկը: Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ Շչեպիխինին «ոչ թե առևանգել են, այլ կալանավորել», քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շչեպիխինի առևանգման գործով անցնող մարդկանց դեմ քրեական գործ էր հարուցվել՝ անձի առևանգման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ (ՌԴ ՔՕ 126 և 285 հոդվածներ)։

 

Նրանց ձերբակալության մասին դեռևս չի հաղորդվում։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: