շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ բուհերի և STARMUS միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր

ՀՀ բուհերի և STARMUS միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր

ՀՀ մի շարք բուհերի և STARMUS գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ամրագրելով համագործակցության եզրերն ու ընձեռվող հնարավորությունները:

Մասնավորապես հուշագրեր են ստորագրվել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի հետ:

Համագործակցության շրջանակում կողմերը կմիավորեն իրենց ջանքերը Հայաստանում գիտության հանրահռչակման ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով STARMUS փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների հաջորդ սերնդին:

Համագործակցության մյուս շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից աշխարհահռչակ STARMUS փառատոնի խոսնակները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, դասախոսություններ կկարդան վերոնշյալ ուսումնական հաստատություններում:

  • Կիսվել: