չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հետապնդելով բնապահպաններին՝ փորձում են դրանով լուծել վնաս կրող համայքի բնակիչներն լռեցնելու հարցը․ Օլեգ Դուլգարյան

Հետապնդելով բնապահպաններին՝ փորձում են դրանով լուծել վնաս կրող համայքի բնակիչներն լռեցնելու հարցը․ Օլեգ Դուլգարյան

Հետապնդելով բնապահպաններին՝ փորձում են դրանով լուծել վնաս կրող համայքի բնակիչներն լռեցնելու հարցը։ Այս մասին Մեդիա կենտրոնում «Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը, ինչու՞ են հետապնդվում բնապահպանները» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնահապահպան Օլեգ Դուլգարյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերական ընկերության կողմից իրեն ներկայացված դատական հայցին։

Հարցին՝ ինչ նպատակ է հետապնդում իրենից 6 մլն դրամ պահանջելը, Դուլգարյանը նշեց․

«Եթե չեմ սխավում Թեհմինե Ենոքյանից էլ են 6 մլն դրամ պահանջում։ Դա կարծես թե առավելագույն շեմն է, որ կարող են պահանջել, կարծում եմ, եթե հնարավոր լիներ պահանջել, օրինակ 12 մլն, այդքան կպահանջեին։ Դա երևի որդեգրած ռազմավարություն է։ Էական չէ՝ ուզում են պահանջեն 100․000 դրամ, այստեղ խոսքը երևույթի մասին է, ոչ թե գումարի։ Երևույթը շատ մահոգիչ է, որը կարծես գնալով սաստկանում է»։

Դուլգարյանը նշեց, որ իրենք ստիպված են լինելու դիմել բազմաթիվ միջազգային մեխանիզմների։  Նրա խոսքով հետապնդելով բնապահպաններին՝ փորձում են դրանով լուծել վնաս կրող համայքի բնակիչներն լռեցնելու հարցը։

«Եթե փորձ է կատարվում մարդկանց լռեցնել, որ նրանք չբարձրաձայնեն ինչ-որ հարցեր, նրանք միևնույն է բարձրացնելու են այդ հարցերը։ Վերջերս մամուլում տեսանք որոշ համայքի բնակիչների, որոնք բարձրացրել էին ինչ-որ հարցեր ու տեսանք մեծ թիրախավորում ակտիվիստների ու բնապահպանների ուղղությամբ։

Համայքի բնակիչների վրա ևս մեծ թիրախավորում է գնում։ Սա նշանակում է, որ ոլորտը չի բարելավվելու, համայնքի բնակչները շարունակելու են տուժել, իսկ եթե համայքնի բնակիչը չխոսա, ժողովրդավարությունը կդառնա միֆ»,- ասաց բնապահպանը։

  • Կիսվել: