կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հետադիմական ուժերը ՀՀ-ից դուրս ուժային կենտրոնների փշրանքներով դառնում են պատմության փոշի. փոխնախարարը՝ շարժման մասին

Հետադիմական ուժերը ՀՀ-ից դուրս ուժային կենտրոնների փշրանքներով դառնում են պատմության փոշի. փոխնախարարը՝ շարժման մասին

Մենք ուղիղ եթերով յուրահատուկ իրադարձության ենք ականատես լինում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժման ակցիային, որը կայանում է այսօր Հանրապետության հրապարակում։

«Հարյուրամյակներով Հայաստանի և հայ ժողովրդի փեշերից կախված հետադիմական ուժերը, այդ մտածողության կրող մարդկանց մի ստվար խումբ, համեմված Հայաստանից դուրս գտնվող ուժային կենտրոնների բոլոր հնարավոր ռեսուրսների փշրանքներով (լրատվամիջոցներ, նարկոբարոնների փողերով սնվող ազդեցության գործակալներ և փոքր շերտ ազնիվ աղյուսներ) ընդհանուր առմամբ մի 2-3 հարյուր հոգի, ջախջախվում են ռացիոնալ քաղաքական մտքի շարած պինդ պատին և դառնում են պատմության փոշի:

Դուք այդպես էլ չհասկացաք, որ մարդկանց խաբել և մոլորեցնել այլևս չի ստացվելու: Մեր պետությունը կալանավայր սարքած մարդը անիմաստ գործի վրա է»։

 

  • Կիսվել: