ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հեռախոսը լիցքավորելիս անչափահասը հոսանքահարվել եւ մահացել է

Հեռախոսը լիցքավորելիս անչափահասը հոսանքահարվել եւ մահացել է

Կրասնոյարսկի երկրամասի Սոսնովոբորսկ քաղաքում 14-ամյա դեռահասը մահացել է բջջային հեռախոսը լիցքավորելիս հոսանքահարվելուց։ Այս մասին հայտնում է ՏԱԴ-ի տարածաշրջանի գլխավոր քննչական վարչությունը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին։ Նախնական տվյալներով՝ տղան այդ երեկոյան տանն է եղել։ Նա ջեռուցման մարտկոցին հենված նստած է եղել բազմոցին, ձեռքին բջջային հեռախոսը, որը լիցքավորիչով միացված էր ցանցին։ Ինչ-որ պահի նա հոսանքահարվել է և կորցրել գիտակցությունը։ Բժիշկներն արագ ժամանել են դեպքի վայր, սակայն նրանց չի հաջողվել փրկել երեխային։ Միջադեպի հանգամանքները պարզվում են, գրում է REGNUM լրատվական գործակալությունը։ 

  • Կիսվել: