Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը. Ալի Աքբար Վելայաթի
Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ կանխելով իր և Ռուսաստանի շրջափակումը: Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մի շարք նշանակալի հայտարարություններ է արել։
««Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով որոշ երկրներ փորձեցին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով, որը կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի շրջափակում։ Սակայն Իրանը խափանեց դրա իրականացումը», - ասել է քաղաքական գործիչը «Khamenei.ir» հրատարակությանը։
Վելայաթիի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը խոստովանել էր, որ ամեն ինչ պատրաստ է նախագծի մեկնարկի համար։ «Զանգեզուրի միջանցքի» հեղինակների վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանին հարավից շրջափակելը։