չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
58-ամյա կինը լոգարանում ինքն իրեն հոսանքահարել է և մահացել

58-ամյա կինը լոգարանում ինքն իրեն հոսանքահարել է և մահացել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում  հոկտեմբերի 4-ին Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված հաղորդման փաստով: Այդ օրը՝ ժամը 19:30-ին, նշված ենթակայանի շտապօգնության բժիշկների թիվ 6 խումբը ահազանգել է  ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կանչով մեկնել են Նորագավիթ թաղամասի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են էլեկտրահարված կնոջ դի, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի և Շենգավիթի  քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ  Բավեյանի գլխավորությամբ:  Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակչուհի, 58-ամյա Լ. Ա.-ն էր. նա լոգարանում ինքնասպանություն է գործել՝ մալուխները վանդակի մեջ մտցնելու և ձեռքով հոսանքը բռնելու, հոսանքահարվելու միջոցով:  

Քննիչի որոշմամբ նշանակվել  են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

 

  • Կիսվել: