երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հեղինակավոր «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Հեղինակավոր «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ՝ մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ճարտարապետության նորագույն ուղղության՝ կայուն ճարտարապետության առանձնահատկություններին՝ «Foster+Partners» աշխարհահռչակ ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

Մայիսի 25-ին «Foster+Partners» աշխարհահռչակ ճարտարապետական ընկերության ղեկավարներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն հանդիպեցին Հայաստանի ճարտարապտեների և կառուցապատողների համայնքի հետ։ World Trade Center Yerevan կամակերպության և Renshin Urban Investments ընկերության հրավերով Հայաստանում գտնվող հեղինակավոր ճարտարապետները ներկայացրեցին «Foster+Partners»-ի գործունեության հիմք հանդիսացող կայուն ճարտարապետության կոնցեպտը՝ իրականացված նախագծերի օրինակներով, ընդգծելով այս կոնցեպտի առավելությունները, առանձնահատկությունները և նորարարական մոտեցումները։

World Trade Center Yerevan-ը, առաջնորդվելով գիտելիքի փոխանակման և միջազգային լավագույն բիզնես փորձը Հայաստանում հասանելի դարձնելու իր մոտեցմամբ, արդեն 3-րդ անգման է հրավիրում միջազգային հեղինակավոր ընկերությունների՝ հենց այդ առաքելությամբ։ 

Ընդգծելով կայուն զարգացման հեռանկարները՝ World Trade Center Yerevan կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանը նշեց.

«World Trade Center Yerevan-ը աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների հետ նման հանդիպումների միջոցով փորձում է Հայաստան բերել բիզնեսում միջազգային լավագույն փորձն ու կոնցեպտները, որոնք կարող են և պետք է ներդրվեն Հայաստանում։ Այս առումով «Foster+Partners» ճարտարապետական ընկերության հետ այս քննարկումը «կայուն ճարտարապետության» թեմայով նաև լավագույնս ներկայացնում է բիզնեսի զարգացման նոր խթաններ առաջարկելու մեր առաքելությունը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին համահունչ և ցույց տալ, թե ինչպես են դրանք օգնում բիզնեսի և հասարակությունների զարգացմանը»։ 

Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Միացյալ թագավորության դեսպան, նորին գերազանցություն Ջոն Գալագերը՝ իր խոսքում շեշտադրելով կայուն ճարտարապետության կարևորությունը կլիմայի փոփոխությունների ազդեցությունների նվազեցման հարցում։

«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու համար։ Կլիմայի փոփոխությունների ազդեցությունը նվազեցնելու համար շինարարության և ճարտարապետության ոլորտը կարևոր նշանակություն ունեն։ Լավ լուրն այն է, որ Միացյալ Թագավորությունը կարող է այդտեղ իր փորձագիտական կարողությունները բերել ոլորտին։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք լսելու ենք ՄԹ առաջատար ընկերությունների մեկի՝ Foster and Partners-ի ներկայացուցիչներին, որոնք իրենց փորձով կկիսվեն Հայաստանի ճարտարապետների, ուսանողների և համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասաց ՆԳ դեսպան Գալագերը։

«Հայաստանը նոր երկիր է մեզ համար, և մենք ուրախ ենք, որ կարող ենք այն բացահայտել։ Հիմա մենք ուզում ենք ձեզ հրավիրել մեր աշխարհ՝ Foster and Partners: Մենք նախագծում ենք մասշտաբային ծրագրերից՝ օդանավակայններից մինչև դռների բռնակներ։ Որպես ճարտարապետներ՝ մենք համարում ենք, որ պետք է դուրս գանք շենքերի սահմանափակ մտածողությունից և ստեղծենք ենթակառուցվածքներ, որոնք սոսնձում են քաղաքային միջավայրի տարբեր բաղկացուցիչները։ Սա այն կետն է, որտեղ հատկապես կարևորվում է կայուն ճարտարապետությունը։ Այն միավորում է բազմաթիվ մասնագիտություններ, մոտեցումներ։ Հենց այս կոնցեպտն է, որ արդեն այսօր ստեղծում է ապագայի քաղաքները, որոնք հաշվի են առնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության բոլոր ասպեկտները»,- ասում է Նայըլ Դեմփսին։ 

«Հեղինակավոր ճարտարապետների հանդիպումը մեր համայնքի հետ հրաշալի հնարավորություն էր՝ հերթական անգամ միջազգային նորագույն կոնցեպտների վրա ուշադրություն դարձնելու և դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունները դիտարկելու համար։ Համոզված ենք, որ այս հանդիպումից հետո Հայաստանի ճարտարապետների նոր նախագծերում կտեսնենք քննարկված կոնցեպտները և մոտեցումները»,- համոզմունք հայտնեց «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։ 

Շնորհանդեսի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր հղել խոսնակներին, քննարկել Հայաստանում կայուն ճարտարապետության կոնցեպտի կիրառության տարբերակները և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները էլ ավելի հաճախ կկազմակերպվեն։

***

«Foster + Partners»-ը կայուն ճարտարապետության, ուրբանիզմի, ճարտարագիտության և դիզայնի համաշխարհային ստուդիա է, որը հիմնադրվել է 1967թ.-ին՝ Նորման Ֆոսթերի կողմից: Ընկերությունը գրասենյակներ ունի ամբողջ աշխարհում, այնուհանդերձ գործում է՝ որպես մեկ ամբողջական միավոր և խրախուսում է էթնիկ, մշակութային բազմազանությունը, որտեղ մարդիկ կենտրոնական դեր ունեն: Ընկերությունը համարվում է աշխարհում լավագույն եռյակը ներկայացնող ճարտարապետական ստուդիաներից մեկը, իրականացրել է ավելի, քան 800 լայնամասշտաբ նախագծեր։ «Foster + Partners»առանձնահատկությունն այն է, որ ընկերությունը նախագծերն իրականացնում է ամբողջությամբ՝ նախագծից՝ մինչև դռան բռնակ։

World Trade Center Yerevan-ի նպատակներից է նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում, խորացնել Հայաստանի մասնակցությունը համաշխարհային առևտրում՝ ներգրավելով և օժանդակելով օտարերկրյա ներդրողներին մեր շուկայում, խթանել միջազգային բիզնես հարաբերությունները և իրազեկել հայկական գործարար միջավայրի վերաբերայլ։ World Trade Center Yerevan-ը 1969-ին հիմնադրված WTCA-ի անդամ է։ WTCA-ը միջազգային ակտիվ բիզնես համայնք է, որը հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները՝ շուրջ 100 երկրներում ավելի քան 310 քաղաքներում։ Կազմակերպության համաշխարհային առևտրային ցանցը և էկոհամակարգը ներառում է՝ տնտեսական զարգացման գործակալություններ, ասոցիացիաներ և քաղաքաշինական կազմակերպություններ, օդանավակայաններ, նավահանգիստներ, համալսարաններ և այլն։ Հայաստանն այս ցանցում ներկայացված է World Trade Center Yerevan-ով։

«Ռենշինը» քաղաքաշինական, ներդրումային առաջատար ընկերությունն է Հայաստանում:  Միանգամայն նոր կյանքի որակը, չափանիշները և մոտեցումները որպես գործունեության հիմք ընդունելով՝ ընկերությունը նախագծում և կառուցում է  անշարժ գույք՝ նպաստելով ժամանակից կյանքի ռիթմին համահունչ ապրելակերպի ձևավորմանը։  «Ռենշին» ընկերությունը հինադրվել է 2001-ին և ակտիվորեն ներգրավվել Հայաստանի անշարժ գույքի շուկայի ձևավորմանը։ Ընկերության յուրաքանչյուր հաջորդ նախագիծ  գերազանցում է նախորդին՝ խթանելով քաղաքակիրթ և միջազգային ստանդարտներին համապատասխան անշարժ գույքի շուկայի զարգացումը մեր երկրում։

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: