երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սանոսյանը մասնակցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

Սանոսյանը մասնակցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գառնիում ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

ՏԿԵ նախարարը շնորհավորել է ՃՇՀԱՀ շրջանավարտներին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ ապագա բոլոր նախաձեռնություններում։

«Կարճ ժամանակում դուք վերածվել եք հավաստագրված մասնագետների, ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, որոնք թույլ են տալիս ակտիվորեն մասնակցել մեր երկրում ընթացող հսկայածավալ շինարարության բոլոր փուլերին՝ օբյեկտի նախագծումից մինչև դրա կառուցումը, և հետագա շահագործման հանձնելը:

Կասկածից վեր է, որ աշխատելով իրական օբյեկտների՝ շենքերի և շինությունների, ճանապարհների նախագծման և կառուցման ոլորտում, դուք անմիջապես կզգաք պատասխանատվության մեծ աստիճան ձեր կայացրած որոշումների համար»,-իր ելույթում ասել է նախարարը։

Ելույթից հետո նախարար Սանոսյանը շրջանավարտների է հանձնել իրենց ավարտական դիպլոմները։

  • Կիսվել: