հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»

Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»

Բոլորն էլ ինչ–որ ժամանակով պաշտոն են զբաղեցնում, հետո այլ աշխատանքով են զբաղվում։ Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը:

Լրագրողների հարցին, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց. «Կառավարության ներկայացուցիչն եմ»։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք նա կառավարության ներկայացուցի՞չ է նշանակվել «Լիդիան Արմենիայում», Սանոսյանը պատասխանեց՝ այո։

Գնել Սանոսյանը հարաժարվեց պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե ինչ կարծիք ունի իշխանությունների կողմից եկեղեցու վերաբերյալ վարվող քաղաքականության մասին։

  • Կիսվել: