շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Փոքր և միջին պետությունները չպետք է պայքարեն ԱՄՆ բարեհաճության համար․ Կանադայի վարչապետ

Փոքր և միջին պետությունները չպետք է պայքարեն ԱՄՆ բարեհաճության համար․ Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ մեծ տերությունների գլոբալ մրցակցության պայմաններում փոքր և միջին պետությունները չպետք է պայքարեն ԱՄՆ բարեհաճության համար, այլ դրա փոխարեն կարող են ուժեղացնել իրենց ազդեցությունը՝ միավորվելով դաշնակիցների հետ և ձևավորելով ուժի այլընտրանքային կենտրոններ, հաղորդել է Associated Press-ը։

Դուբլինում, Իռլանդիայի վարչապետ Միխալ Մարտինի հետ հանդիպումից հետո, Թրինիթի քոլեջում ելույթ ունենալով՝ Քարնին ընդգծել է, որ միջին մակարդակի երկրները կարող են «բազմապատկել իրենց ուժը»՝ համակարգելով գործողությունները գործընկերների հետ, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ։

Նա նշել է, որ Կանադայի և Եվրամիության համախառն ներուժը՝ ըստ բնակչության, տնտեսության և պաշտպանական ծախսերի, համադրելի է աշխարհի խոշորագույն խաղացողների հետ, ինչը նրանց թույլ է տալիս հանդես գալ որպես ազդեցության ինքնուրույն բլոկ։

Եվրոպական շրջագայության շրջանակում, որը տեղի է ունենում Ֆրանսիայում G7-ի գագաթաժողովից առաջ, Քարնին բանակցություններ է վարել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Նա հայտնել է, որ «նոր աշխարհակարգը կձևավորվի՝ սկսելով Եվրոպայից», և ընդգծել է Կանադայի համագործակցության խորացումը ԵՄ-ի հետ, ներառյալ Օտտավայի մասնակցությունը եվրոպական պաշտպանական նախաձեռնություններին և տնտեսական կապերի ընդլայնումը։

  • Կիսվել: