կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայրենիք» կինոթատրոնի շենքի արտաքին տեսքը չի փոխվի

«Հայրենիք» կինոթատրոնի շենքի արտաքին տեսքը չի փոխվի

«Հայրենիք» կինոթատրոնի կոտրված սյունն այսօր կհանեն այդտեղից, այնուհետեւ կդիմեն քաղաքապետարան եւ օրենքով սահմանված կարգով կբերեն նախկին տեսքին: Այս մասին այսօր նշվեց Երեւանի ավագանու նիստի ժամանակ:

Ինչպես ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կինոթատրոնի սեփականատերն ուզում էր արտաքին տեսքի փոփոխություն անել. «Դիմել էր քաղաքապետարան, կարծիքը բացասական էր, կմնա նույն տեսքով»:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Երևանում մահվան ելքով ավտովթարժ տեղի ունեցավ․ ավտոմեքենան բախվել էր ստորգետնյա բետոնե պատնեշին, կոտրել այն ու տապալել «Հայրենիք» կինոթատրոնի սյունը։

  • Կիսվել: