շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Հայկ Մարությա'ն, սևն ու սպիտակը ձեզնից է եկել, կարող ենք հանդիպել և վերացնել դա. Բագրատ Սրբազան

Հայկ Մարությա'ն, սևն ու սպիտակը ձեզնից է եկել, կարող ենք հանդիպել և վերացնել դա. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ անդրադարձավ Հայկ Մարությանին՝ նշելով, որ իրենց հետ հանդիպման դուրս գան։  

«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել։ Այս մեթոդին եմ դիմում, կուզեք ձևը գտեք հանդիպեք։ Քանի որ մենք հռչակել ենք, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին, և սև ու սպիտակը վերջին խռխռոցներն է անում և այդ սև ու սպիտակը ձեզանից է եկել, սիրելի Հայկ Մարության,  առանց վիրավորանքի եմ ասում։ Տղաները փորձել են գտնել՝ հրավիրել, արձագանք չի եղել»,-ասաց նա։    

 

  • Կիսվել: