Հայաստանը միացել է դեպի հարևան երկրներ բեռնափոխադրումների անվտանգությունը բարձրացնող կոնվենցիային. IRU
Անցյալ շաբաթ Հայաստանում ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի CMR կոնվենցիայի՝ ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների միջազգային փոխադրման (e-CMR) մասին թվային արձանագրությունը՝ սահմանելով երկրում ապրանքների ամբողջությամբ առանց թղթի ավտոմոբիլային փոխադրման իրավական դաշտը, հայտնում է Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի միությունը (IRU):
Նշվում է, որ Հայաստանը դարձել է e-CMR-ին միացած 39-րդ երկիրը։
Թղթային հաշիվ-ապրանքագրերից ամբողջովին թվայինի անցումը Հայաստանի և հարևան երկրների տարածքում կբարձրացնի բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը։
Սա նվազեցնում է բեռների մշակման ծախսերը, մեծացնում է թափանցիկությունն ու անվտանգությունը մատակարարման շղթայում և բեռնափոխադրումներին հետևելու համար ավելի ճշգրիտ տվյալներ է ապահովում: