Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր առայժմ չկան․ վարչապետ
Երեկվանից հետո իրադրության նեգատիվ փոփոխություն չունենք, կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չունենք: Այս մասին այսօր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը ամփոփելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահին սպասում ենք 9 թեսթերի պատասխաններին, դրանք լինելուց հետո հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, սակայն, եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չտա: Սա հաղթահարելի հիվանդություն է»,- շեշտեց վարչապետը, և հավելեց, որ եթե այսօր սպավող 9 թեսթավորումից որևէ մեկը դրական լինի, կրկնակի թեսթավորում կլինի:
Խոսելով վարակված հիվանդի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նրա ինքնազգացողությունը լավ է, չի ջերմում։ Ինչ վերաբերվում է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիներին կառավարության ղեկավարն ասաց․ ««Գոլդեն փելեսում» գտնվող մեր ժողովրդի մոտ ևս ախտանաշան չկա, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն»:


