ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք․ Փաշինյանը՝ «խոպանչիներին» և շոու-բիզնեսին հարկելու մասին

Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք․ Փաշինյանը՝ «խոպանչիներին» և շոու-բիզնեսին հարկելու մասին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը: Այս մասին Կառավարութնան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ո՞նց կարող են չվճարել, հակառակ դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն:

«Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են արտագնա աշխատանքի, ինչի պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան։ Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներից եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կոշի՞կն է մենակ մաշվում, ճանապարհն էլ է մաշվում։ Էս ի՞նչ վերաբերմուքն է։ Կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ իրավիճակը գրոտեսկով է ներկայացնում։

Կառավարության ղեկավարը նաև ասաց, որ հարկ վճարելով քաղաքացին գումարը աջ գրպանից ձախն է տեղափոխում, և այդ հարկերի միջոցով նաև երկրի անվտանգության հարցերն են լուծում։

  • Կիսվել: