կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռ վիզաների տրամադրման ծառայություններ չի մատուցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռ վիզաների տրամադրման ծառայություններ չի մատուցում

 

ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը․

«Հարգելի հետևորդներ, ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ։ Մենք կփորձենք հնարավորինս շուտ վերսկսել այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին հստակ ժամկետներ չենք կարող նշել։ Հյուպատոսական հարցազրույցների նշանակումը հնարավոր դառնալուն պես մեր Հյուպատոսական ծառայությունն ուղղակիորեն կապ կհաստատի դիմողների հետ։ Վիզաների հետ կապված ձեր հարցադրումները դեսպանատան հրապարակումների մեկնաբանություններում խնդրում ենք չգրել. դրանք ուղարկեք անմիջապես մեր Հյուպատոսական ծառայության էլ․ փոստով։ Մանրամասները՝ այստեղ»:

  • Կիսվել: