հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանի միգրացիոն ծառայությունը ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից ապաստան հայցելու դիմում չի ստացել

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից ապաստան հայցելու դիմում չի ստացել

Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ, թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից ապաստան հայցելու դիմում չի ստացել։ Այս այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում  հայտնեց  Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Իրինա Դավթյանը մասնավորապես նշեց․ «Այս պահի դրությամբ ծառայությունը թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից դիմում չունի: Ապաստանի հայցի հետ կապված զանգեր, նամակներ նույնպես չունենք: Մեր ծառայության իրավասությունների ոլորտում է գտնվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի հայցերի քննարկումը, ապաստանի տրամադրումը»:

Դավթյանը նշեց նաև, որ եթե ունենան  օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կդիմեն  ապաստան ստանալու հայցով ծառայությանը, ապա նրաց դիմումները  ապա պատշաճ ձևով կքննարկվեն  և համապատասխան որոշումներ  կկայացվեն։

  • Կիսվել: